Իրականություն քարե պատերից այն կողմ, կամ մուտքը` բակից (տեսանյութ)
tsayg.am –ի փոխանցմամբ` 88-ին հաջորդած տարիներին անօթևան մնացած գյումրեցիները որտեղ կարողացել, բնակություն են հաստատել: Կացարան է դարձել նաև Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանի փլուզված շենքը: Այդ կառույցում ներկայում շատ ընտանիքներ են ապրում` ծայրահեղ աղքատության ու թշվառության ճիրաններում: Երեխաներն այնտեղ մեծանում են ժամանակից շուտ, առանց մանկության, չափահասներն էլ ծերանում են՝ կքելով սոցիալական ծանր բեռի, լքվածության և կտրված քաղաքային կյանքից: Իրականություն քարե պատերից այն կողմ, կամ մուտքը` բակից: