18.7 մլրդ դրամ և 10.7 միլիոն դոլար. որքան միջոցներ են տեղաբաշխել բանկերը
Հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 10.7 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։