Գարիբաշվիլին ընդգծել է, որ 2013 թվականին վրացական արտահանումը Ռուսաստանը դրամական արտահայտմամբ կազմել է ավելի քան 160 միլիոն դոլար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Ծեծի փաստն ապացուցված չէ: Մանավանդ որ վերջին տվյալներով Մհերը եկել է գիտակցության և ասում է, որ նման դեպք չի եղել: Քրեական գործ է հարուցված, իրավապահներն աշխատում են, և գործի արդյունքում մենք կգանք վերջնական եզրակացության»:
Բոլիվուդը տարեկան թողարկում է 200 ֆիլմ:
Առաջիկայում Ռ. Քոչարյանը, ըստ ամենայնի, կպատասխանի ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորներին ու նախարարներին, այլ նաև ՀԱԿ-ին: Իհարկե, ո՛չ հրապարակավ, ու ո՛չ էլ քննադատաբար: Նա ՀԱԿ-ականներին պետք է փոխանցի՝ արդյո՞ք ցանկանում է նրանց ընդգրկել «իր վերադարձի թիմում», կամ էլ անուն առ անուն պատասխանի «ումո՞վ» հարցին՝ հասկացնելով, որ Կոնգրեսի կարիքը չի զգում:
Արդեն մի քանի տարի է, ինչ նմանատիպ ակցիաները թափ են հավաքում ամանորյա ժամանակաշրջանում, երբ քրիստոնյաները հավաքվում են երկրպագության համար:
Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մատակարարվող ջրի որակի ստուգման նպատակով ընկերության ջրի որակի լաբորատորիայի կողմից 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ջրամատակարարման համակարգից վերցվել է 4547 փորձանմուշ:
Բացի այդ, նրանք տեղաբնակներին խնդրել են զինյալներին տեղ տալ իրենց տներում, ուր նրանք կկարողանան գիշերել ու հանգստանալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի քննչական բաժանմունքում ՀՀ ՔՕ 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Պարզվում է, որ ի տարբերություն Անդրանիկ Մարգարյանի, նրա որդին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Անտոն Քոչինյանին համարում է ոչ թե խորհրդային վարչակարգի կարկառուն ներկայացուցիչ, ում դեմ պայքարել և ում օրոք դատապարտվել է իր հայրը, այլ «պետական, կուսակցական գործիչ», ում անունով Երևանի կենտրոնում պետք է փողոց անվանակոչել:
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անձնագրային և վիզաների վարչությունում, տարածքային անձնագրային ծառայություններում ոչ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև մեկօրյա ժամկետով համակարգը սնուցող ինտերնետային կապի խափանման պատճառով ծառայություններում առաջացել են դիմող քաղաքացիների հերթեր:
Վարչապետը հավելել է, որ Ժվանիայի մահվան կապակցությամբ իրենք պատրաստվում են ստեղծել հանձնաժողով:
Վրաստանի կառավարությունը պատրաստ է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել յուրաքանչյուր պետության հետ:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու», – ասել է Տիգրան Սարգսյանը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Պարզ չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանը չի քննադատի, որովհետև նա կողմնակից է Մաքսային միությանը: Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ բոլոր երեք նախագահները կողմ են Մաքսային միությանը, պարզապես մեկն ասում է՝ գիտեք, ես ավելի լավ կանեի, ավելի շատ կպոկեի Ռուսաստանից, գազի գինը կցածրացնեի… Բայց սա միավորում է այդ երեք նախագահներին:
Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ: Առողջ մարդկանց մաշկային ծածկույթների վրա գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկեր:
«Նախնական տվյալներով կայծակնային արագությամբ զարգացած մինինգիտի դեպք է, դատաբժշկական փորձաքննությունը վերջնական ցույց կտա»: Նախարարը նաև նշեց, որ կանխարգելելու համար պետք էր նախօրոք բացահայտել, ամեն դեպքում հիվանդությունը չափազանց արագ է զարգացել»:
Ինչպես է հունվարի 15-ին Կիևյան կամրջի վրա առաջացած մերկասառույցի պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվում այլ ավտոմեքենաների, ինչի հետևանքով վիրավորներ են եղել:
Այս տարի ԵԱՀԿ-ի նախագահությունն ստանձնած Շվեյցարիան հայտարարել է իր առաջնահերթությունների մասին:
Ճնշում այս հարցում Կրեմլի կողմից չկա, թեև Մոսկվան դեմ չի լինի, եթե Սերժ Սարգսյանը որոշի փոխել վարչապետին, կարծում է ռուսաստանցի փորձագետը:
Վրաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ իրենք ամբողջովին վերահսկում են երկրի օդային տիրույթը և չեն ֆիքսել ռուսական ինքնաթիռներ:
Պուտինն այս հայտարարությունն արել է Ռուսաստանում մի շարք երկրների, այդ թվում նաև Իրանի, Եգիպտոսի, Հորդանանի դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
Մեղադրող դատախազ Հովհաննես Ենոքյանը դատարանին տեղեկացրել է, որ նիստին չներկայանալու պատճառը՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունն է: Նկատի ունենալով, որ մեղադրողի բացակայության պայմաններում գործի քննություն անհնար է, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց փետրվարի 6-ին:
«8% կամ 12% տնտեսական աճը լավ բան է, բայց միայն այդ ժամանակաշրջանի բարեփոխումներով չի եղել, այսինքն՝ առաջին նախագահից սկսված է բարեփոխումներ եղել: Բազմաթիվ բարեփոխումների արդյունքները 5-10 տարում չեն երևում, ավելի երկարաժամկետ են: 90-ականներից սկսած բազմաթիվ բարեփոխումներն իրենց դրական ազդեցությունն են ունեցել, իսկ չհաջողված բարեփոխումները նույնպես ազդեցություն են թողնում»,- ասաց Վ.Ավանեսյանը:
Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
«Հավատացեք ինձ, եթե Ռոբերտ Քոչարյանը խնդրի, Սերժ Սարգսյանը 5 րոպեում նրան կնշանակի վարչապետ»,- կարծիք հայտնեց Հ. Իգիթյանը՝ միաժամանակ ավելացնելով, թե չի կարծում, որ Քոչարյանն այսօր ուզում է վարչապետ դառնալ:
Թուրքիայի արդարադատության նախարարությանը ներկայացվել են վարչապետ Էրդողանի կառավարության 4 նախարարների դեմ մեղադրական նյութերը: