
Վրաստանի ՊՆ-ը չի հաստատել ռուսական կործանիչների համար երկրի օդային տիրույթի բացվելը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ-ը չի հաստատել այն, որ երկրի օդային տիրույթը վերստին բացվել է ռուսական կործանիչների համար: Վրաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ իրենք ամբողջովին վերահսկում են երկրի օդային տիրույթը և չեն ֆիքսել ռուսական ինքնաթիռներ:
Գերատեսչությունը հայտնել է, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե հունվարի 10-ին ռուսական կործանիչներն ու ռազմական նշանակության տրանսպորտային ինքնաթիռները Հայաստան մեկնելիս անցել են Թբիլիսիի վրայով:
Վրաստանի ՊՆ-ը չի հաստատել նաև այն, որ հունվարի 20-ին պլանավորված է այդ ինքնաթիռների վերադարձը վերստին Վրաստանի օդային տիրույթով: