Բաժիններ՝

Կառավարությունը մերժել է Լյովա Խաչատրյանին օրենսդրական նախաձեռնությունը

ՀՀ կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Առաջարկվում է սահմանել, որ գործարքը համարվում է ապրանքի մատակարարում, եթե գույքի օտարումը կատարվում է տվյալ գույքի` երկրորդ և ավելի անգամ ձեռք բերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում, ինչպես նաև չկատարված հարկային պարտավորությունների և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով նախկինում տրամադրված արտոնությունները տարածել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վրա: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը և հանգամանորեն հիմնավորել է իր բացասական եզրակացությունը: Նշված նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031