
Ֆրանսիայի առաջին տիկինը հոսպիտալացվել է` ամուսնու հետ կապված սկանդալից հետո

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրեյրվեյլերը հոսպիտալացվել է եւ գտնվում է Փարիզի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է Reuters-ը: Առաջին տիկինը հոսպիտալացվել է ամուսնու` նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրավեպի մասին սենսացիոն հրապարակումներից հետո:
Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է նաեւ Ելիսեյան պալատը` պարզաբանելով, որ «առաջին տիկինը հոսպիտալացվել է վերականգնողական պրոցեդուրաների եւ հետազոտությունների համար»:
Հիշեցնենք, որ օրերս ֆրանսիական «Closer» ամսագիրը հոդված էր հրապարակել նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մասին: