
Աշխարհում ամենաշատը հիանում են Բիլ Գեյթսով

Աշխարհում մարդիկ ամենաշատը հիանում են «Microsoft» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսով: Այսպիսին են բրիտանական «The Times» պարբերականի պատվերով «YouGov» ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները: Գեյթսին հաջորդում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հարցումն անցկացվել է 13 երկրում:
Գեյթսի օգտին են արտահայտվել միջազգային հարցման մասնակիցների 10,1%-ը, Օբամայի մասին նշել է 9,27%, իսկ Պուտինով հիացել է 3,84%-ը: Չորրորդ տեղում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն է` 3,43%-ով: