Բաժիններ՝

Նյու Յորքում ոստիկաններն ու հրշեջները սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն օգտագործել են` պետությանը խաբելու եւ 400 մլն դոլար շորթելու համար

Մանհեթենի դատախազ Սայրուս Վենսը հայտարարել է, որ սոցիալական վաճարների հետ կապված խոշոր խարդախության գործով նոր «գործող անձինք» ու նոր մեղադրանքներ կարող են ի հայտ գալ, գրում է The Daily Mail-ը:

Դատախազը նշել է, որ հարյուրավոր անձինք սոցիալական վճար ստանալու համար կեղծ դիմում են ներկայացրել` պետությանը հասցնելով 400 մլն դոլարի վնաս:

Շատ կեղծարարներ եղել են ոստիկանության եւ հրշեջ ծառայության աշխատակիցներ: Նրանք պնդել են, որ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս սթրեսի են ենթարկվել, ինչն էլ ազդել է նրանց առողջության եւ հոգեկան վիճակի վրա: Սակայն սոցիալական ցանցերում նրանց էջերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք ամենեւին էլ որեւէ հիվանդությամբ չեն տառապում:

Դատախազները համոզված են, որ սա լավ կազմակերպված խարդախություն է: Դրանում ներգրվված է եղել ընդհանուր առմամբ 106 մարդ, որոնցից  չորսը, ենթադրվում է, որ եղել են ղեկավարներ: «Օպերացիան» ղեկավարել են 83-ամյա  մի փաստաբան, որը նախկինում աշխատել է նաեւ որպես դատախազ ու ՀԴԲ գործակալ եւ ոստիկանական համակարգի 61-ամյա նախկին պաշտոնյա:

Մեղադրյալների թվում են ոստիկանության  72 պաշտոնաթող սպաներ եւ ութ հրշեջներ: Նրանք բոլորը ձերբակալվել են հունվարի 7 –ին եւ շուտով կկանգնեն դատարանի առջեւ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս