Prada ընկերության ղեկավարները՝ դիզայներ Միուչչի Պրադան և նրա ամուսինը՝ Պատրիցիո Բերտելլին, հարկերից խուսափելու գործի շրջանակներում հայտնվել են կասկածյալի կարգավիճակում։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի իրավապահ մարմինների իր աղբյուրներին։
Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1983թ. Անտարկտիկայում: Այստեղ օդի ջերմաստիճանը հասել էր -89.2 C-ի: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1913-ին, երբ օդի ջերմաստիճանը կազմել է 56.7 C:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախումից հետո Toyota-ն բարձրացել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշի վրա:
Հանդիպումներից մեկի ընթացքում Կ. Ստեփայանն ու աղջիկը սեռական հարաբերություն են ունեցել, ինչից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Ըստ վճռի՝ վախենալով, որ Կ. Ստեփանյանն իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է՝ աղջիկը իր ընտանիքի անդամներին հայտնել է, որ Կ. Ստեփանյանն ու Մ. Հովհաննիսյանը դանակի սպառնալիքով տարբեր ավտոմեքենաներում բռնաբարել են իրեն:
Ապրիլի 20-ին լրանում է այն ժամկետը, երբ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը նախագահ Սերժ Սարգսյանին պետք է ներկայացնի առաջարկվող փոփոխությունների հայեցակարգը: Թե ի՞նչ հայեցակարգ է պատրաստվում ներկայացնել հանձնաժողովը, պարզ կլինի այդ հայեցակարգի հրապարակումից հետո: