Տիգրան Եգորյանը նշեց, որ իր մոտ որոշակի կասկածներ է հարուցում այն հանգամանքը, որ վկան դեպքից մի քանի օր անց Հայաստանից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տիգրան Եգորյանի հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ ՌԴ մեկնել է աշխատելու: Գործով մեղադրող Արթուր Դավթյանը վկայից հետաքրքրվեց՝ ի՞նչ ուներ վերջինս նախաքննական մարմնից թացնելու, որ հեռացել է հանրապետությունից:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին:
Հունիսի 18-ին, ժամը 11.55-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.55-ին Երևանի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի է 2-րդ հարկի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով 1972 թ. ծնված Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) ուսանողները WordPress-ը թարգմանել են հայերեն:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան խորին ափսոսանք են հայտնել՝ կապված նրա հետ, որ հակամարտող կողմերը չեն կարողացել բանակցային գործընթացի ընթացքում հասնել խնդրի լուծմանը:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի շրջապատից մեկին (օրինակ՝ այժմյան պաշտոնակատար Դոլունցին) նշանակելուն, ապա դա կլինի ոչ այլ ինչ, քան հաղթանակած սյունեցու արժանապատվության նսեմացում Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից:
Քիչ առաջ ԱԺ-ում 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների համարեբակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Երկրապահը էս պետությանն ա: Դա ոչ իմ հոր սեփականությունն ա, ոչ էլ… Սա էս երկրին ա, դրա համար եկեք… ստեղ եսիմինչ բարդություններ չկա… Հելնում են փողոց, վատ են, նույն էլ մի տաս օր առաջ տեսա` ոնց են երեխեն ու մայրը գնում ՀՀ-ից, կարկուտն էլ ժողովրդին ջարդում ու ավիրում ա, բերել-խառնում ենք իրար: Ստեղ մի պարզ խնդիր կա, ինչ կա էս երկրում՝ շարժվող ու անշարժ, ՀՀ-ին ա:
Ներկայումս Роспотребнадзор-ը ՌԴ-ում գրանցվելու մասին վկայական է տվել վրացական գրեթե 200 ընկերությունների, որոնք զբաղված են ալկոհոլային խմիչքների ու հանքային ջրի արտադրմամբ:
Օբաման այս հայտարարությունն արել է Հյուսիսային Իռլանդիայում ընթացող G-8-ի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հետո:
Կիմ Չեն Ինը հունվարի 8-ին իր ծննդյան կապակցությամբ Պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներին նվիրել է Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դարձել է Համաեվրոպական ակադեմիաների (ALLEA) անդամ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ևս երկու ամսով երկարացրել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կալանքի ժամկետը
Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է գրեթե 30 մարդ, որոնցից 20-ը ոստիկաններ են:
Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ) է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է «Քրաուն Քեմիքալ» ապրանքային նշանի պետական գրանցումը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ում քննարկվող «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի վերաբերյալ հարց հնչեցրեց:
Մյարկովսկին հաշվետվություն է ներկայացրել կառավարության կողմից 2012 թվականին պետբյուջեի կատարման մասին:
Ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին տեղի ունեցած նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.78%-ով կամ 3.22 դրամով։
Խնդրում եմ տրամադրել գրավոր տեղեկություն այն մասին, թե քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող բոլոր ստորաբաժանումներին ընդհանուր առմամբ քանի ծառայողական ավտոմեքենա է տրամադրված, այդ մեքենաների մակնիշները և դրանց արժեքը (որքանո՞վ և ե՞րբ է քաղաքապետարանը դրանք ձեռք բերել), ինչպես նաև՝ թե տարեկան կտրվածքով որքան գումար է ծախսում քաղաքապետարանը դրանց տեխնիկական սպասարկման և վառելիքի համար:
Հանձնաժողովի ներկայացուցիչ Կանիբեկ Իմանալիևը հայտարարել է, որ Տարանցիկ փոխադրումների կենտրոնի փակման հարցը խորհրդարանի քվեարկությանն է դրվելու հունիսի 19-ին:
Եթե նրանց սոցիալական վիճակը չի բարելավելու այս նախաձեռնությամբ, ապա ո՞րն է այս մղումը, որ ազատամարտիկի հոգեվիճակի վերաբերյալ նման նախաձեռնություն կատարեք: Եվ ևս մեկ հարց` կարգավիճակը վերաբերվելու է նաև նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել Արցախի պատերազմում, բայց Հայատսնաի քաղաքացիներ չե՞ն հանդիսանում:
«Տարիներ են անցել, բայց «երկրապահ» հասկացության տակ ձևակերպել, որ «երկրապահը արժեհամակարգ է», չեմ կարծում, թե տեղին է»,- նկատեց Աղվան Վարդանյանը, ապա անդրադարձավ նաև օրինագծի այն դրույթին, թե՝ «երկրապահ-կմավորական» հասկացության մեջ ներառվելու են 1989-ից մարտական գործողություններին մասնակցած անձինք:
Աղբյուրը հավելել է, որ Ժնևում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսը, հազիվ թե, տեղի կունենա հուլիսին:
«Եթե ես քեզ ապրուստի միջոց եմ տալիս իմ հարցազրույցով, իհարկե, պիտի վարձատրվի յուրաքանչյուր էն, ումից հարցազրույց են վերցնում»,- ասել է Մանվել Բադեյանը։
Զեկուցող Սամվել Ֆարմանյանի խոսքով` մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին` ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր իրականացրել են ռազմական գործողությունների գոտու սպասարկում:
Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողությանը պետն այսօր հայտարարել է առավել բաց և թափացիկ աշխատելու իրենց որոշման մասին: Այդուհանդերձ, լրագրողների՝ «Նաիրիտին» վերբերող հարցին չի ցանկացել հստակ պատասխան տալ:
«Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության նախկին համահիմնադիր, հաղորդավար Արամ Հարությունյանը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)՝ հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34, 33 և 33 տոկոս բաժնեմասերով:
Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանն էլ ասաց, որ պատասխանող կողմը ամբողջությամբ առարկում է հայցի դեմ: Ի դեպ, Գ. Ջհանգիրյանը ներկա չէր դատական նիստին:
Համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» «Nout.am» և ընկերությունները սպառողներին մոլորեցնելու համար տուգանվեցին օրենքի ողջ խստությամբ:
Արդեն հինգերորդ տարին է, որ Կարեն Կարապետյանն իր աշխատավարձը (թե որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, թե որպես ԱԺ պատգամավոր) փոխանցում է ՀՀ բոլոր մանկատների շրջանավարտների հաշիվներին: Մնացյալ գումարները համալրվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: