
Դոլարը կտրուկ արժեզրկվեց

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 18-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.28 դրամ։ Ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին տեղի ունեցած նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.78%-ով կամ 3.22 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 3 միլիոն 400 հազար դրամ։
Այն, որ դոլարն այսօր արժեզրկվելու է, կարելի է կանխատեսել դեռ երեկ, քանի որ բորսայում առքուվաճառքի գործարքներ տեղի չէին ունեցել։ Դոլարն առաջարկվել էր 413.45 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկը չէր գերազանցել 412.25 դրամը։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այս պահին գնվում է միջինը 409.5 դրամով, վաճառվում՝ 412.5 դրամով։