Բաժիններ՝

Արամ Հարությունյանը՝ ընդդեմ իր նախկին գործընկերոջ

«Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության նախկին համահիմնադիր, հաղորդավար Արամ Հարությունյանը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)՝ հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34, 33 և 33 տոկոս բաժնեմասերով: Գործունեության երկու տարիների ընթացքում ընկերությունն իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում նաև «Գոհար» և «Հայաստանի աստղերը» համերգային ծրագրերի կազմակերպումը: Սակայն հիմնադիրների միջև ծագած անհաշտության արդյունքում 2013-ի փետրվարին կայացվել է ընկերությունը լուծարելու որոշում: Արամ Հարությունյանը հայտնել է, որ հիմնադիրներից մեկը՝ Աշոտ Առաքելյանը, ստեղծել և գրանցել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ և համատեղ հիմնադրված և արդեն լուծարման փուլում գտնվող «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը, և, փաստորեն, ըստ դիմումատուի, սուտ տեղեկատվության միջոցով օգտագործել «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» բարի համբավը:

Այսօր ՏՄՊՊՀ նիստում հայտարարվեց, որ պարզվել է՝ «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» իրականացրած աշխատանքները՝ տեսահոլովակները, լուսանկարները, ինչպես նաև

մրցանակները, որպես «Դոմինո Փրոդաքշնի» աշխատանքի արդյունք ներկայացնելը, ինչպես նաև կեղծ տեղեկություներ հրապարակելը կարող է մոլորեցնել հասարակությանը, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

Նիստում որոշվեց «Դոմինո Փրոդաքշն» ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է, միաժամանակ հանձնարարելով 1 շաբաթյա ժամկետում վերացնել հայտնաբերված խախտումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս