Բաժիններ՝

Պատգամավորները լրագրողներից փող են ուզում. «Մենք ձեր ստնտուն ենք»

«Վատ չէր լինի, եթե գոնե Ազգային Ժողով լուսաբանող լրագրողները վճարեին պատգամավորներին, նրանցից վերցված հարցազրույցների համար»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը։

«Դուք էդ փողը, այդ հացը մեր միջոցով եք աշխատում»,- հավելել է նա։

Պարոն Հարությունյանը համոզված է, որ պատգամավորները լավություն են անում լրագրողներին՝ նրանց հետ զրուցելիս, նաև նկատել է, որ Ազգային Ժողովի քառօրյաներից դուրս լրագրողները լուսաբանելու շատ բան չեն ունենում. «Մենք ձեր ստնտուն ենք»,- ասել է նա։

Մանվել Բադեյանին դուր է գալիս քաղաքական գործիչներին հարցազրույցների համար վճարելու տարբերակը, դա ընդունված է ամբողջ աշխարհում, այդպես էր նույնիսկ Խորհրդային Միության օրոք

«Եթե ես քեզ ապրուստի միջոց եմ տալիս իմ հարցազրույցով, իհարկե, պիտի վարձատրվի յուրաքանչյուր էն, ումից հարցազրույց են վերցնում»,- ասել է Մանվել Բադեյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լրատվամիջոցի շնորհիվ օֆշորային սկանդալի մեջ հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհել էր լրագրողներից՝ ասելով. «Մամուլը և հեռուստատեսությունը հեղեղված են լինում բացասական տեղեկատվությամբ եւ ստեղծվում է հուսախաբություն, ապագայի նկատմամբ անվստահություն»։

Մանրամասն՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս