
Օբաման խոստացել է Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում օգնել ՌԴ-ին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին օգնություն է խոստացել Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում:
Օբաման այս հայտարարությունն արել է Հյուսիսային Իռլանդիայում ընթացող G-8-ի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելուց հետո:
Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը շահարգրգռված են ահաբեկչության դեմ համատեղ պայքարում: Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ կապված Բոստոնի ահաբեկչության հետաքննմանը ցուցաբերած աջակցության համար:
Օբաման հավելել է, որ մտադիր է հետագայում նույնպես զարգացնել տվյալ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչը վերաբերում է նաև Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին: