Բաժիններ՝

Ղրղզստանի խորհրդարանի հանձնաժողովը կողմ է արտահայտվել երկրից «Մանաս» ավիաբազայի դուրս բերմանը

Newsru.com-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանի խորհրդարանի՝ միջազգային գործերով հանձնաժողովը երեկ փակ ռեժիմով դիտարկել է և հավանության է արժանացրել կառավարության ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում Տարանցիկ բեռնափոխադրումների կենտրոնում ամերիկացի զինվորականների տեղակայման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելուն:

Հանձնաժողովի ներկայացուցիչ Կանիբեկ Իմանալիևը հայտարարել է, որ Տարանցիկ փոխադրումների կենտրոնի փակման հարցը խորհրդարանի քվեարկությանն է դրվելու հունիսի 19-ին:

Պատգամավորի կարծիքով՝ խորհրդարանը հավանության կարժանացնի այդ օրինագիծը, քանի որ խորհրդարանական մեծամասնության մեջ գտնվող բոլոր երեք խմբակցություններն էլ կողմ են արտահայտվել Ղրղզստանից ամերիկյան բազայի դուրս բերմանը:

Օրինագծի ընդունումից հետո Վաշինգտոնը պետք է սկսի Ղրղզստանից իր զինվորականներին դուրս բերել 2014 թվականի ամռանը: Ամերիկյան բազայի դուրս բերումը պատճառաբանվում է դրա հետագա գործունեության անիմաստությամբ, քանի որ ԱՄՆ-ն 2014 թվականին իր զորքերը դուրս է բերելու Աֆղանստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս