
Մայիսին Վրաստանից Ռուսաստան է ուղարկվել ավելի քան 145.000 լիտր «Բորժոմի»

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսին Վրաստանից Ռուսաստան է ուղարկվել «Բորժոմի» հանքային ջրի չորս խմբաքանակ: Խոսքը գնում է 146.500 լիտր հանքային ջրի մասին:
Այն Ռուսաստան է ուղարկվել այն բանից հետո, ինչ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) հանեց դեռևս 2006 թվականի գարնանը դրա ներկրման վրա դրած բեռնարգելքը:
Նշվում է, որ ներկայումս Роспотребнадзор-ը ՌԴ-ում գրանցվելու մասին վկայական է տվել վրացական գրեթե 200 ընկերությունների, որոնք զբաղված են ալկոհոլային խմիչքների ու հանքային ջրի արտադրմամբ:
Հիշեցնենք, որ արդեն իսկ Ռուսաստան են ուղարկվել վրացական կոնյակի և վրացական գինու առաջին խմբաքանակները՝ համապատասխանաբար 21.600 և 30.000 շիշ: