Բաժիններ՝

Վանո Մերաբիշվիլին շուտով կստանա հեռուստացույց

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ և «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին (ով ձերբակալվել է այս տարվա մայիսի 21-ին) օրեր անց կստանա հեռուստացույց:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին.

«Նրա համար մատչելի կլինեն ԶԼՄ-ները, նա կկարողանա ստանալ տեղեկատվություն: Ինչ վերաբերում է հեռուստացույցին, ապա այսօր կամ վաղը նա կունենա նման հնարավորություն: Կոնկրետ երբ և ինչպես դա կանի բանտի վարչակազմը, արդեն նրա իսկ գործն է»:

Մերաբիշվիլիի փաստաբանը երեկ հայտարարել էր, որ նախկին վարչապետը հացադուլ է սկսել, որի պահանջներից մեկն իրեն հեռուստացույց տրամադրելն է: Մերաբիշվիլին պահանջել էր նաև իր ընտանիքի անդամներին թույլ տալ օգտվել իր բանկային հաշվեհամարներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս