Որքան արտարժույթ է գնվել և վաճառվել այս շաբաթ
Հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բանկերի կողմից գնվել է 93 մլն 505 հազար 2 ԱՄՆ դոլար՝ 409.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99 մլն 104 հազար 55 ԱՄՆ դոլար՝ 411.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19 մլն 270 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 409.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 3 մլն 141 հազար 500 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 410.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 906 հազար 259 EUR՝ 534.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14 մլն 925 հազար 591 EUR՝ 537.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 761մլն 918 հազար 377 ՌԴ ռուբլի՝ 12.40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 123 մլն 441 հազար 917 ՌԴ ռուբլի՝ 12.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: