Բաժիններ՝

«Ավելի մաքուր Երևան»-ը Հաղթանակ զբոսայգում էր

«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության հերթական հավաքը Հաղթանակ զբոսայգում էր։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած «Ավելի մաքուր Երևան» ծրագրով և կամավորների ներգրավմամբ շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականցվում Երևանի հանրային օգտագործման տարածքներում։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են դիմում քաղաքապետարան՝ մաքրման աշխատանքներին մասնակցելու համար։

«Անշուշտ, Երևանի բոլոր վարչական շրջանների սանմաքրող ընկերությունները պարբերաբար մաքրում են այս բոլոր տարածքները, սակայն նախաձեռնությունը ավելի մաքուր Երևան ունենալու լրացուցիչ հնարավորություն է, ինչպես նաև քաղաքը մաքուր պահելու ուղեցույց»,-նշել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը։

Քաղաքացիներին իրազեկման և կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովը։

«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության շրջանակում Հաղթանակ զբոսայգու սանմաքրման օրվան մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, վարչական շրջանների աշխատակազմերի աշխատակիցները, բուհերի ուսանողներ, ինչպես նաև Խուլերի միավորումն ու «Ունիսոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Այս անգամ ևս մասնակիցների ընդհանուր թիվը շուրջ 400 էր։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս