
Տղամարդը փորձում էր Դավիթաշենի կամրջից ցած նետվել. նրան փրկեց հեռուստահաղորդավարը

Այսօր՝ հունիսի 29-ին, հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանը աշխատանքի գալու ճանապարհին նկատել է, որ մի տղամարդ փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել Դավիթաշենի կամրջից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեռուստահաղորդավարը, իջնելով ավտոմեքենայից, մոտենում է տղամարդուն և կարողանում է նրան բռնել, ինչից հետո մի քանի քաղաքացիների օգնությամբ կանխվում է ինքնասպանությունը։