ՀՀ արտաքին պարտքը 3.6 մլրդ դոլար է
ՀՀ պետական պարտքը 2013 թ. մայիսի 31-ի դրությամբ` նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 40 մլն դոլարով և կազմել 4 մլրդ 208 մլ դոլար:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ արտաքին պարտքը 2013 թ. մայիսին, նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 29 մլն 821 հազար դոլարով և կազմել 3 մլրդ 589 մլն դոլար, որից 3 մլրդ 51 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, իսկ 537.9 մլն դոլարը՝ ՀՀ կենտրոնական բանկի:
ՀՀ ներքին պարտքը մայիսին եղել է 608.9 մլն դոլար (նախորդ ամսվա համեմատ նվազումը՝ 8.2 մլն դոլար), ադ թվում՝ 608.9 մլն դոլարը՝ պետական պարտատոմսերի գծեվ, իսկ 10 մլն դոլարը՝ ՀՀ ռեզիդենտներից առևտրային վարկերի: