Բաժիններ՝

Արամ Հարությունյանը՝ հանրային լողափերում (լուսանկարներ)

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն հունիսի 28-ին այցելել են Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր: Այցի նպատակն էր Սևանա լճի հանրային լողափերի սեզոնի բացմանն ընդառաջ ծանոթանալ նախապատրաստական աշխատանքներին: Նախարարը և մարզպետը շրջայց են կատարել հանրային լողափերով ծանոթացել կատարված աշխատանքներին:  Այս տարի հանրային լողափերում տեղադրվել են երեխաների համար նախատեսված նոր խաղահրապարակներ, շարժական լողավազաններ, վոլեյբոլի դաշտ, փոքր թենիսի սեղան, պատրաստվել է էկոանկյուն:

Բնապահպանության նախարարի խոսքով պետությունը ամեն հնարավորը իրականացրել է, որպեսզի հանրային լողափերում հանգստացողները կարողանան հավուր պատշաճի անցկացնել իրենց հանգիստը:

«Հանրային լողափերի ստեղծման գործընթացը սկսվել է դեռևս մի քանի տարի առաջ` հանրապետության Նախագահի հանձնարարականով և մարզպետի հետ միասին այստեղ ենք տեսնելու` ի՞նչ աստիճանի պատրաստվածություն կա: Այս տարի նույնպես մեր քաղաքացիներին կապահովենք պատշաճ հանգստի միջավայր»,- նշել է նախարար Հարությունյանը:

Հանրային լողափերի մուտքը և լողաթախտերը անվճար են լինելու : Գործելու են անվճար բուժկետեր, սանհանգույցներ, փրկարար ծառայություն:

Այցի ավարտին նախարարը հանձնարարականներ է տվել ազգային պարկի ղեկավարությանը հանրային լողափերում ապահովել առավելագույն հարմարավետություն մեր քաղաքացիների համար:

Քաղաքային լողափերը ընդլայնվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից իրականացված «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն ներուժի օգտագործում` հանրային լողաների հիմնման միջոցով» ծրագրի աջակցությամբ:

Aram Harutyunyan04 Aram Harutyunyan05 Aram Harutyunyan06 Aram Harutyunyan02  Aram Harutyunyan03 Aram Harutyunyan07 Aram Harutyunyan09 Aram Harutyunyan08

ՀՀ բնապահպանության նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930