
Թուրքիայում առաջին անգամ դատարանի առաջ է կանգնել «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործած թուրքը

Թուրքական Medya Taraf կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունը գործ է հարուցել «հայ» բառը որպես «նվաստացում, վիրավորանք և սպառնալիք» օգտագործելու համար: Նման բան առաջին անգամ է տեղի ունենում Թուրքիայում:
Քրեական գործ հարուցելու համար հիմք է հանդիսացել ոմն Յուսուֆ Փոլաթի կողմից Թուրքիայի քաղաքացի հայազգի Լևոն Բալջըօղլուին ու նրա որդուն Արթուն Բալջըօղլուին «Հայ անհավատներ» անվանելը: Դատավարությունն անցկացվելու է Ստամբուլի քրեական դատարանում:
Մեղադրող կողմը պահանջում է մինչև երկու տարով ազատազրկել Յուսուֆ Փոլաթին: Եթե դա տեղի ունենա, ապա Յուսուֆ Փոլաթը կհանդիսանա «Հայկական վիրավորանքի» համար դատապարտված առաջին մարդը: