Արդեն 6-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել նոյեմբերի 4-ին առաջին ատյանի դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված, «Խաչակիրներ» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Վաղարշակ Աբաջյանը։
Նոյեմբերի 11-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է նախորդ երկու տարիների կազմակերպության աշխատանքների ամփոփմանը և առաջիկա երկու տարիներին իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:
Նոյեմբերի 7-ին Կանադայի Մարդու իրավունքների թանգարանը (ԿՄԻԹ) և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Փոխըմբռնման հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում:
Ֆրանսիայում (և ոչ միայն) այսօր նշում են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը (11.11.1918):
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մինչև 2020 թվականը մեծ աճ չի գրանցվի Ադրբեջանում գազի արդյունահանման և դեպի Եվրոպա այն փոխադրելու գործընթացներում:
Գիտե՞ս, այ տղա ջան, տուր դատարան, փաստեր ունե՞ս՝ խոսի: Էս պոպուլիզմի ամբիոն չի, ստեղ լուրջ մարդիկ են, և մի մտածեք, որ էն դաշտն է, անտեղի դաշտ է, դուք էլ ջուր չունեք՝ գաք մտածեք էս դաշտի ջրվորն եք: Բերել էսպես ցնորամիտ, իրոնիայով խոսակցություններ…
Նոյեմբերի 11-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դուռը քամուց փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր սանկցիա կիրառեց` «Բանդայի» գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի Նկատմամբ:
Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իրականացրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված, յուրաքանչյուր քաղաքացու ապստամբելու իրավունքը, երբ պետությունը վարվում է այնպես, որ մարդուն որպես վերջին միջոց թողնում է ապստամբելը:
Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունն ԱԺ-ում քվեարկության կդրվի վաղը: Քվեարկությունը կանցկացվի փակ ռեժիմով, ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:
Մերձավոր Արևելքը տարեկան մոտ 7.7 միլիարդ դոլար է ծախսում լյուքս դասի ապրանքների գնման վրա:
Նոյեմբերի 11-ին, ժամը 16.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երևանի Գուլակյան փողոցի թիվ 22 շենքի բնակչուհի՝ 1978թ. ծնված Ա. Հ.-ն,
Մենք ու մեր երեխաներն ապրելու ենք մեր երկրում՝ Հայաստանում: Սա նշանակում է, որ մենք միասին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, հանուն այն ապագայի, երբ մարդիկ չեն մտածի օր առաջ հայրենիքը լքելու մասին:
Հոկտեմբերին «Նավթոգազը» ստացել է 3.2 միլիարդ խորանարդ մետր, ինչը միջին հաշվով օրական կազմում է 104 միլիոն խորանարդ մետր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Մեկն ու մեկդ գրություն դե գրեիք դատախազություն, ինչի՞ եք ամեն ինչ բարդում Իշխան Զաքարյանի վրա ու փորձում դրանով արդարացնել ձեր անգործությունը, երբ ամբողջ մի կառույց տարիներ շարունակ նույն հաշվետվությունն է տվել, ինչպես վերջին անգամ
Նոյեմբերի 24-ին, տեղի կունենա «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության արտահերթ, երրորդ նիստը:
Նոյեմբերի 6-ին Կանադայի Տորոնտո քաղաքում աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանի մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գրքին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումների ծրագրերին: Քննարկումը կազմակերպել էր Զորյան ինստիտուտը:
Հիմա պարոն Զաքարյան, ես Ձեզանից պահանաջում եմ, որ ասեք՝ էդ ի՞նչ կաբել էր, թալանվե՞լ են պետական միջոցները, թե՞ ոչ և մենք որպես ԱԺ մարմին՝ ի՞նչ պետք է անենք։ Լավ, էս ժողովուրդն ի՞նչ պետք է մտածի այս ամեն ինչի մասին։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:
Փաստաթղթի նախաստորագրման արարողությունը կտևի մոտ 3 ժամ:
Այսօր դուք ավելի շատ հնարավորություն ունեք, քան երբևէ ունեցել եք` ներգրավվելու բուհերի կառավարման մարմիններում, ազդելու որոշումների վրա, պայքարելու բուհական կոռուպցիայի դեմ՝ այդպիսով նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Կա հայտնի բանաձև՝ եթե կոռուպցիոն ռիսկերը բուհական համակարգում բարձր են, ապա դա ուղղակիորեն ազդեցություն է ունենում նաև կրթության որակի վրա:
Նոյեմեբերի 11-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39118144 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այս տարվա հոկտեմբերի 29-ին (երբ նշվում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակը) Անըթքաբիր էր այցելել ռեկորդային թվով մարդ՝ 438.451 մարդ:
Եվ հնարավոր չէ, որ դրանից հետո ընդդիմության ՎՊ նախագահը կգնար ու աշակերտի նման կներկայանար նախագահական ու կլսեր՝ ինչ են իր մասին ասում:
Նոյեմբերի 11-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ, ինչից առաջացել է խցանում. անհարաժեշտ է օգնություն:
«Հայաստանում չկա այդ տեխնոլոգիան, որպեսզի որոշեն մեքենաների ստույգ արագությունները և կարողանան 100 տոկոսով վերականգնել վթարի մեխանիզմը: Իսկ այս վթարը հանրային բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ուզում ենք, որ հաստատապես ներկայացվի՝ ինչ է տեղի ունեցել, ինչքանով էլ դա մեր հասարակության համար անսպասելի չի լինի»,- ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպանը:
Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ հիշեցրեց ՎՊ հայտնի բացահայտումներից հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած աշխատանքային հայտնի խորհրդակցությունը, որի ժամանակ վերջինս խիստ քննադատության էր ենթարկել Իշխան Զաքարյանին: