Բաժիններ՝

«Ուկրաինայի Նավթոգազը» նոյեմբերի 8-ից դադարել է գազ գնել ռուսական «Գազպրոմից»

Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերությունը նոյեմբերի 8-ից դադարել է գազ գնել ռուսական «Գազպրոմից»: Հոկտեմբերին «Նավթոգազը» ստացել է 3.2 միլիարդ խորանարդ մետր, ինչը միջին հաշվով օրական կազմում է 104 միլիոն խորանարդ մետր:

Նոյեմբերի առաջին օրերից գազի գնման ծավալն ընկել է կրկնակի, նոյեմբերի 6-ին և 7-ին նվազել է օրական մինչև 9 միլիոն խորանարդ մետրի, իսկ նոյեմբերի 8-ից՝ գազի ներկրումը դադարեցվել է:

Նոյեմբերի 2-ին փոխվարչապետ Յուրի Բոյկոն հայտարարել էր, որ 2013 թվականին Ուկրաինան Ռուսաստանից գնում է միայն 11 միլիարդ խորանարդ մետր գազ, մինչդեռ 3 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 40 միլիարդ խորանարդ մետր:

«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը նոյեմբերի 5-ին հայտարարել է, որ Ուկրաինան սկսել է մարել օգոստոսին մատակարարված գազի դիմաց գոյացած 882 միլիոն դոլար կազմող պարտքը՝ ընդգծելով, որ դեռ շատ քիչ քանակությամբ է մարվել այդ պարտքից:

Նոյեմբերի 6-ի դրությամբ՝ «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերությունը «Գազպրոմին» իր պարտքի չափը նվազեցրել է մինչև 792 միլիոն դոլարի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ուկրաինայի նավթոգազ» ընկերությունը պլանավորել է 2014 թվականին ռուսական «Գազպրոմից» գնել 18 միլիարդ խորանարդ մետրից ոչ ավելի գազ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս