Ադրբեջանը կկարողանա ապահովել Եվրոպայում գազի սպառման 11 տոկոսը. Նովակ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մինչև 2020 թվականը մեծ աճ չի գրանցվի Ադրբեջանում գազի արդյունահանման և դեպի Եվրոպա այն փոխադրելու գործընթացներում: Աճն ակնկալվում է 2035 թվականից հետո:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության՝ էներգետիկ հարցերով խորհրդական Էդիտա Նովակը: Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանը պետք է վերանայի իր գազի արտահանման հարցը. «ԵՄ-ում անկում է ապրում գազի ներքին արտադրությունը: Դրա հետ կապված՝ շուկայում հայտնվում են գազի նոր արտադրողներ:

Կլիմայական փոփոխությունները կանխելու համար 2020 թվականին ԵՄ-ի երկրներին կպահանջվի ավելի շատ գազ: Մինչև 2050 թվականը ԵՄ-ը վերականգնվող էներգոպաշարների ծավալը կմեծացնի մինչև 55 տոկոսի:

Ներկայումս Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ղազախստանի գազային պաշարներն ընդհանուր առմամբ կազմում է 3.5 տրիլիոն խորանարդ մետր, ինչը կազմում է գազի համաշխարհային պաշարների 15 տոկոսը:

«Շահ Դենիզ» գազային հանքավայրի միջոցով Ադրբեջանը կկարողանա ապահովել Եվրոպայում գազի սպառման 11 տոկոսը: Դրա համար էլ համայն աշխարհն ուշադրություն է հատկացրել Ադրբեջանին»:

Տեսանյութեր

Լրահոս