Բաժիններ՝

Մարգվելաշվիլիի երդմնակալությանը կմասնակցի մոտ 30 երկրի պատվիրակություն. Փանջիկիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տարբեր երկրների մոտ 30 պաշտոնական պատվիրակություններ արդեն իսկ ընդունել են Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավերը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին:

Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Նա հավելել է, որ երդմնակալության արարողությանը ներկա կգտնվեն 2-3 երկրների նախագահներ, խորհրդարանների նախագահներ, արտգործնախարարներ, էկոնոմիկայի նախարարներ, միջազգային կառույցների ղեկավարներ, նախարարներ:

Փանջիկիձեն ընդգծել է, որ հյուրերի ստույգ քանակը հայտնի կդառնա առաջիկա օրերին: Նա վերստին հաստատել է, որ երդմնակալությանը ներկա գտնվելու հրավեր չի ստացել Ռուսաստանը, քանի որ Վրաստանն այդ երկրի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրա պատասխանը կստացվի վաղը:

Նշվում է, որ Վրաստանի ԱԳՆ-ը մոտ 70 հրավեր է ուղարկել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, «Արևելյան գործընկերության» երկրներին և միջազգային կառույցներին: Վրաստանի ԿԸՀ-ը հոկտեմբերի 27-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու է նոյեմբերի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս