Աբաշիձեի ու Կարասինի հաջորդ հանդիպումը Պրահայում տեղի կունենա նոյեմբերի 21-ին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 21-ին, Պրահայում:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ կողմերը նման պայմանավորվածության են եկել նոյեմբերի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, որի շրջանակներում քննարկել են ռուս-վրացական հարաբերությունների մի շարք ասպեկտներ:

Աբաշիձեի ու Կարասինի առաջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին Ժնևում: Դրանից հետո հանդիպումները շարունակվեցին Պրահայում: Կողմերը պայմանավորվել են հանդիպել 2-3 ամիսը մեկ անգամ:

Տեսանյութեր

Լրահոս