Բաժիններ՝

Իվանիշվիլին իր հրաժարականի մասին կհայտարարի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից մեկ շաբաթ անց

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունից մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 24-ին, տեղի կունենա «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության արտահերթ, երրորդ նիստը: Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության քարտուղար Արմազ Ախվլեդիանին:

Վերջինիս խոսքերով՝ կուսակցության համագումարում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնապես հայտարարելու է քաղաքականությունից իր հեռանալու մասին՝ լքելով երկրի վարչապետի և կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնները:

Ախվլեդիանին ընդգծել է, որ կուսակցական համագումարում ընտրվելու է կուսակցության նոր նախագահ: Ենթադրվում է, որ դա կլինի Վրաստանի ապագա վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Վերջինս արդեն իսկ ձեռնամուխ է եղել կառավարության կազմավորմանը՝ չսպասելով իր նշանակմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս