Բաժիններ՝

Նոյեմբերի 10-ին ռեկորդային թվով մարդ է այցելել Աթաթուրքի դամբարան

Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ երեկ ռեկորդային թվով մարդ է այցելել Անկարայում գտնվող Անըթքաբիր (Աթաթուրքի դամբարան)՝ կապված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 75-ամյակի (10.11.1938) հետ:

Մասնավորապես, երեկ Աթաթուրքի դամբարան է այցելել 1.089.615 մարդ, ինչը կրկնակի գերազանցում է նախկին ռեկորդը: Այս տարվա հոկտեմբերի 29-ին (երբ նշվում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակը) Անըթքաբիր էր այցելել ռեկորդային թվով մարդ՝ 438.451 մարդ: Դա ավելի քան կրկնակի պակաս է՝ համեմատած երեկվա ցուցանիշի հետ:

Նախորդ տարվա նոյեմբերի 10-ին Անըթքաբիր է այցելել 413.568 մարդ, իսկ դրանից ուղիղ մեկ տարի առաջ (10.11.2011)՝ 181.064 մարդ: Եթե նախորդ տարիներին ողջ հոկտեմբերին Անըթքաբիր էր այցելում մոտ 454.000 մարդ, ապա այս տարի միայն հոկտեմբերի 29-ին Անըթքաբիր է այցելել 438.451 մարդ:

Ընդհանուր առմամբ, այս տարվա հոկտեմբերին Աթաթուրքի դամբարան է այցելել 735.198 մարդ, որից 710.700-ը տեղաբնակներ են, իսկ 24.498-ը՝ օտարազգիներ: 2002 թվականի հոկտեմբերին Անըթքաբիր այցելածների քանակը կազմել է 240.577 մարդ:

Հիշեցնենք, որ Անըթքաբիրի կառուցումն Անկարայում մեկնարկել է 1944 թվականի հոկտեմբերի 9-ին և ավարտվել է 1953 թվականին: Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին՝ առավոտյան ժամը 09.05-ին: Ամեն տարի այդ ժամանակ Թուրքիայում կյանքն ավանդաբար կանգ է առնում 1-2 րոպեով.  հնչում են շչակները, Ստամբուլի կամրջի վրա որոշ ժամանակով դադարեցվում է երթևեկությունը, վարորդները դուրս են գալիս իրենց մեքենաներից և կանգնած վիճակում հարգանքի տուրք են մատուցում Աթաթուրքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս