Խռմփոցը ոչ միայն անհարմարություններ է ստեղծում շրջապատի մարդկանց համար, այլև զգալիորեն խաթարում է քնած մարդու առողջությունը, քանի որ նրա ուղեղը գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում է։
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենային ճառագայթման հզորությունից, հինգ դասի են բաժանվում` A, B, C, M եւ X. վերջինը ամենահզորն է:
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 64.2 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Ես իմ անձնական օրինակը բերեմ, մենակ ես իմ մտերիմ բարեկամներից, մտերիմ ընկերական շրջապատից 30 հոգու եմ ճանապարհել… ոչ թե այդքան հոգու, այլ այդքան ընտանիք: Եթե այդ թիվը բազմապատկենք 4-ով, կստանանք 120 մարդ, ով իմ հարազատներից լքել է իմ երկիրը:
Մեկ դեպքի առնչությամբ Արարատի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՀՀ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ՄՄ օրենսդրությանը: 168.am-ը ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում իր ղեկավարած ոլորտում:
Հիշեցնենք, որ Արարատում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը եւ ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:
Մինչեւ քաղաքացի Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու թույլտվության վերաբերյալ քննիչի միջնորդությունը խորհրդակցական սենյակում կքննվեր ոմն դատավորի կողմից (չգիտեմ անունը, կարեւոր չէ, ով գիտի ավելացրեք), մի քանի լրատվամիջոց հրապարակել է տեղեկատվություն:
Պաշտոնական Բաքուն ինքն է իրեն դրել շատ բարդ իրավիճակում, երբ պետք է պահել պաշարումն ԱՄՆ-ի (Արևմուտքի) ժողովրդավարական ճնշումից և Ռուսաստանի նեոկայսերական ճնշումից:
«Ակտուալ արվեստ» մշակութային միությունն ամերիկյան Պետդեպարտամենտի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացրել է սոցիալական թեմաներով ռեգիոնալ 24-ժամյա կոմիքսի մարաթոն, որն, ի դեպ, նաև իրականացվում է Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում:
Նոյեմբերի 10-ի ժամը 13.00-ի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության հրահանգով դադարեցվել է 11 ԱԳԼՃԿ-ների գործունեությունը՝ գազաբաշխիչ աշտարակների բացակայության պատճառով: Տեսչության պետ Լևոն Խալիկյանը 168.am-ին հայտնեց, որ առաջիկայում ևս 11 ԱԳԼՃԿ-ներ կփակվեն:
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի փողոցում՝ երկաթգծի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդրի Հեփբերնի հմայքն արտացոլվում էր դեմքին, ժպիտի և շարժումների վեհության մեջ: Նա 50-ականների՝ լավ ընտանիքից սերող աղջիկ դեռահասի խորհրդանիշն էր. եղնիկի աչքեր, փայլող անմեղություն, նրբագեղ կանացիություն և անսխալական ճաշակ:
Նա նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ:
Տարբեր հանքանյութեր ունեն տարբեր օգտակար հատկություններ, և սխալ կլինի պնդել, որ, օրինակ, երկաթն ավելի օգտակար է ցինկից կամ կալիումից: Բոլոր հանքանյութերն էլ կարևոր են օրգանիզմի նորմալ գործունեության համար:
Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 2671 կամ 20.21% է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13218):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա:
Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում այսօր անցկացվող համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են բոլոր ընտրական տեղամասերը:
Որպես թանգարանային կարևոր ձեռքբերում՝ նա առանձնացրեց նախորդ տարի թանգարանում բացված Միներալների բաժինը, որտեղ ցուցադրվում են աշխարհի ավելի քան 25 երկրների միներալները (թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և այլն):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Դեպքի վայր ժամանած շոգեքարշը հրդեհի վայրից հեռացրել է 18 վագոն, որոնցից 9-ը՝ բենզատար ցիստեռն: «Գյումրի» ե/գ կայարանից դեպքի վայր ժամանած շոգեքարշը հեռացրել է մնացած 10 վագոններից 9-ը (1 վագոնը դուրս եկած էր գծից):
Հինավուրց Չու թագավորությունում կար-չկար մի ազնվական: Չինաստանում այսպիսի սովորույթ կա` նախնիների հիշատակության ծեսից հետո հարկ էր բոլոր տնանկներին հյուրասիրել զոհաբերման գինով:
Գաբրիելա Իսլերը 25 տարեկան է, հասակը` 180 սմ: Նա աշխատում է հեռուստատեսությունում:
Եղեւնիների արտադրության շվեդական ասոցիացիայի տվյալներով` յուրաքանչյուր տարի երկրում ավելի քան 600 հազար տոնածառ են գողանում:
Մասնագետներն արդեն հասցրել են կազմել 2013թ. լավագույն սմարթֆոնների ցանկը, որն ունի հետեւյալ պատկերը:
Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ արդարադատության նախարարից պահանջում եմ անհապաղ ինձ հնարավորություն տալ այցելելու նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում կալանավորված անձանց:
«Ես ունեմ Ռուսաստանում գործարար կենտրոն կառուցելու ծրագրեր: Հիմա ես բանակցություններ եմ վարում Ռուսաստանյան մի քանի ընկերությունների հետ` Նյու Յորքի Trump Tower-ի տիպի երկնաքերի կառուցման ուղղությամբ»:
ԱՄՆ-ը ու Սովետը նույն բանն են, պարզապես Սովետն ինչ կար, դա էր, չէր թաքցնում, չոր, ցամաք կայսրություն էր, ԱՄՆ-ը նույն Սովետն է, բայց փայլեցրած, սիրունացրած, որ աշխարհը հիանա ու ձգտի դեպի այդ երկիր: Սովետն ու ԱՄՆ-ը նույն սիստեմն են: ԱՄՆ-ի ազատության մասին պատկերացումը հեղհեղուկ է:
Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 11-ին կշարունակվի անչափահասի հետ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առիթով հարուցված քրեական գործի քննությունը: