Ինչ-ինչ դիտորդներ, որոնք ավելի շատ իրականում սպասարկում են Սերժ Սարգսյանի շահերն ու նրա տեղական շտաբը, քան դիտորդական առաքելություն են իրականացնում, բողոքել են ոստիկանություն, որ Ռուբեն Հակոբյանը խոչընդոտում է իրենց գործունեությունը:
Երևանի 7/21 տեղամասում ժամը 18։00-ի դրությամբ 1930 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 956 ընտրող։
Ընդամենը մի քանի ժամ հետո Հայաստանում կայանալու են նախագահի ընտրություններ: Ընտրությունների ընթացքնում որակը որոշակիորեն կախված է ոչ միայն առաջադրված թեկնածուներից, ընտրական հանձնաժողովների գործունեությունից, այլ նաև ընտրություններին հետևող օտարերկրյա դիտորդական առաքելություններից:
Թիվ 7/23 ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Լուսինե Օրդոյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Հայ Մատինյանը մեզ հետ զրույցում ասացին, թե իրենք դժգոհություններ ունեն՝ կապված ընտրացուցակների հետ:
Այն նախատեսված է ստորջրյա աշխատանքների ու օվկիանոսագրական հետազոտությունների համար:
ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրության քվեարկությանը ժամը 17.00-ի դրությամբ ընդհանուր առմամբ մասնակցել է 1 մլն 259 հազար 374 ընտրող կամ ընտրողների 49,81 տոկոսը:
«Այսպիսի ծավալի և որակի խախտումներ չեմ հիշում: Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ նաև բռնություններ չեն կիրառվել: Մնացած բոլոր գոյություն ունեցող մեթոդները օգտագործվել են` լցոնում, բաց քվեարկություն….»,- ասում է Հովսեփ Խուրշուդյանը
Ժամեր առաջ, 83 տարեկանում կյանքից հեռացավ պրոֆեսոր Վիկտոր Թադևոսի Ափոյանը, ով հանդիսանում է հայ վիրաբուժության հենասյուներից մեկը:
Այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի վարչական շրջանում գտնվող Հրազդան գետում, ըստ տեղեկությունների, 13-ամյա երեխա է խեղդվել:
Ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:
131 էջանոց այդ զեկույցում առկա է 445 հարցազրույց՝ տվյալ իրադարձությունների անմիջական մասնակիցների հետ, որոնք հանդիսանում են տուժած և ականատես փախստականներ:
Երևանի 7/35 տեղամասում ժամը 17։00-ի դրությամբ գրանցված 1690 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 710-ը։
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները փետրվարի 16-ից 18-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից:
Աջափնյակի թիվ 146 դպրոցում տեղակայված 7/30 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ունեցել է 2 վստահված անձ։
13LO 902 պետհամարանիշի սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պարբերաբար ընտրողներին տեղափոխում է 29/29 ընտրական տեղամաս:
Թիվ 7/26 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Մարիետա Սահակյանը մեզ հետ զրույցում ընտրությունների ընթացքը գնահատեց շատ բարձր՝ ասելով, թե ինքն ընտրությունների ընսհանուր մակապդակից գոհ է և մինչև հիմա ոչ մի խախտում չի նկատել:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/10 ընտրատեղամասի ընտրողներից մեկը ընտրություն կատարելուց մոտ 1 ժամ անց վերադարձել է և ասել, որ իր անձնագրում դրված կնիքն անհետացել է։
Թիվ 7/01 ընտրատեղամասում ժամը 17։00-ի դրությամբ 1622 ընտրողներից քվեարկել է 900 ընտրող:
«Եզդի ժողովուրդը կաշառք չի վերցնում, չնայած առաջարկներ եղել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սինջար» եզդիական հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին:
Եթե 2013 թվականին չքանդվի հակամարտության հանգույցը, ապա պատերազմն անխուսափելի է:
Թիվ 7/27 ընտրատեղամասում ժամը 17-ի դրությամբ 1090 ընտրողից քվեարկել է 705-ը: Հանձնաժողովի ՕԵԿ-ական նախագահ Անահիտ Ալեքսանյաը մեզ հետ զրույցում ընտրությունների ընթացքը գնահատեց դրական, հանգիստ և առանց խոչընդոտների:
Թիվ 7/34 ընտրատեղանասում ժամը 16։45-ի դրությամբ 1477-ից քվեարկել է 477-ը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մարինե Կարապետյանը։ «Ժառանգության» ներկայացուցիչն այս ընտրատեղամաս չի ներկայացել:
Այս մասին «Մեդիա կենտրոնում» Skype-ով ուղիղ միացման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ում ղեկավարած կառույցը դիտորդական խումբ ունի Լոռու և Տավուշի մարզերում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Նկարահանման աշխատանքները բուռն ընթացքի մեջ են և կտևեն մինչ ուշ երեկո
Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը: Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին:
Իրավիճակն այսպիսին չէր լինի, իհարկե, եթե Հայ ազգային կոնգրեսն իր մարդկային ռեսուրսը տրամադրեր ոչ թե ընդդիմադիր թեկնածուներին վարկաբեկելուն, այլ Հրանտ Բագրատյանին սատարելուն: Բայց գուցե այդ դեպքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չունենար այնպիսի բարձր տրամադրություն, որպիսին ուներ այսօր` քվեարկություն կատարելուց հետո:
Բացի այդ, Սաֆար Աբիևը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Թուրքիայի ռազմական արդյունաբերության հետ կապված ընկերություններում:
Այսօր՝ փետրվարի 18-ին, գիշերը ժամը 02:00-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է բերվել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ, 44-ամյա Սասուն Թոմոյանը:
Քիչ առաջ Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում մի ուշագրավ դեպք գրանցվեց: Մի տարեց մարդ, ով եկել էր քվեարկության, ի վիճակի չէր միայնակ ընտրելու և օգնության կարիք ուներ` վատ տեսողության պատճառով: