
Հանձնաժողովի ՀԱԿ նախագահ. Այնքան հանգիստ է անցնում, որ տխրեցնում է

Թիվ 7/27 ընտրատեղամասում ժամը 17-ի դրությամբ 1090 ընտրողից քվեարկել է 705-ը: Հանձնաժողովի ՕԵԿ-ական նախագահ Անահիտ Ալեքսանյաը մեզ հետ զրույցում ընտրությունների ընթացքը գնահատեց դրական, հանգիստ և առանց խոչընդոտների:
Նրա խոսքով՝ ընտրողն ընտրատեղամաս է գալիս կողմնորոշված, պատրաստված և տեղեկացված:
Իսկ թիվ 7/28 ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Քնքուշ Մելիքյանի գնահատմամբ՝ այս ընտրություններն այնքան հանգիստ են, որ տխրեցնում են: Նրա խոսքով՝ որքան էլ ակնհայտ լինեն ընտրությունների արդյունքները, պետք է քաղաքական ուժերն ու լրատվամիջոցները ակտիվություն դրսևորեն, քանի որ սա քաղաքական գործընթաց է: Նրա փոխանցմամբ՝ քաղաքական ուժերի վստահված անձինք չեն ներկայանում ընտրատեղամաս, և ամեն ինչ այքան հանգիստ է, որ «տխրեցնում է»