
7/21-ում վիճակը հանգիստ է. վստահված անձ ունի միայն գործող նախագահը

Երևանի 7/21 տեղամասում ժամը 18։00-ի դրությամբ 1930 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 956 ընտրող։
Տվյալ տեղամասում վստահված անձ ունի միայն գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։ Տեղամասում ընդհանուր առմամբ հանգիստ վիճակ է։ Մերթընդմերթ ընտրողների հոսքն ավելանում է և առաջանում են թեթև կուտակումներ, սակայն ընտրողների թիվը տեղամասում թույլատրելի շեմից չի անցել։