Բաժիններ՝

Սիրիայում ռազմական հանցագործություններ իրականացրել են երկու կողմն էլ. ՄԱԿ-ի զեկույց

РБК-ի փոխանցմամբ՝ Սիրիայում գրեթե երկու տարի շարունակվող զինված բախումների ժամանակ հակամարտող երկու կողմն էլ՝ նախագահ Բաշար Ասադի համակիրներն ու ընդդիմությունը, կատարել են ռազմական հանցագործություններ: Այսպիսի եզրահանգման են եկել ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի աշխատակիցները:

Վերջիններս զեկույց են հրապարակել Սիրիայում ձգձգվող ռազմական գործողությունների վերաբերյալ: 131 էջանոց այդ զեկույցում առկա է 445 հարցազրույց՝ տվյալ իրադարձությունների անմիջական մասնակիցների հետ, որոնք հանդիսանում են տուժած և ականատես փախստականներ:

Նրանց խոսքերով՝ թե՛ կառավարական բանակը, թե՛ ընդդիմադիրները սպանել և կտտանքների են ենթարկել խաղաղ բնակչությանը: Զեկույցի հեղինակները ՄԱԿ ԱԽ-ին խորհուրդ են տվել քաղաքացիական բնակչության դեմ հանցանքների մեջ մեղավորներին հանձնել Միջազգային քրեական դատարան:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկու տարի շարունակվող սիրիական ճգնաժամի հետևանքով այդ երկրում զոհվել է մոտ 70.000 մարդ: Սիրիացի փախստականների քանակը կազմում է ավելի քան 700.000 մարդ: Նրանցից 226.000-ը ապաստան է գտել Լիբանանում, 219.000-ը՝ Հորդանանում, 163.000-ը՝ Թուրքիայում, 77.500-ը՝ Իրաքում, մոտ 14.000-ը՝ Եգիպտոսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս