
Ինչո՞ւ է անհետացել թանաքի հետքը

168.am-ի թղթակիցը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/10 ընտրատեղամասից հայտնում է, որ ընտրողներից մեկը ընտրություն կատարելուց մոտ 1 ժամ անց վերադարձել է և ասել, որ իր անձնագրում դրված կնիքն անհետացել է։ Նա հանձնաժողովի անդամներին ցույց է տվել իր անձնագիրը, որտեղ իսկապես կնիք չի եղել։
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ խնդիրը կապված է ոչ թե իրենց թանաքի, այլ ընտրողի անձնագրի հետ։ Որպես ապացույց՝ նա ցույց է տվել դեռ առավոտյան կնքված նմուշը, որի վրայի կնիքը ջնջված չի եղել։ Ամեն դեպքում, ընտրողի անձնագրում նորից կնիք է դրվել։
Հանձնաժողովի նախագահ Ռոստոմ Մարգարյանը 168.am-ի թղթակցին ասել է, որ տվյալ դեպքից բացի՝ ընտրողներից ուրիշ ոչ ոք նման խնդրով իրենց չի դիմել։