
7/35 տեղամասում հանձնաժողովականներն իրենց հանգիստ են զգում

Երևանի 7/35 տեղամասում ժամը 17։00-ի դրությամբ գրանցված 1690 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 710-ը։
Տեղամասում ընդհանուր առմամբ հանգիստ վիճակ է, ընտրողներն ակտիվ չեն։ Թերևս հենց այդ պատճառով հանձնաժողովի անդամները իրենց հանգիստ են զգում, հաճախակի ներսուդուրս են անում, և տեղամասը շատ հաճախ կիսադատարկ է լինում։
7/5 տեղամասում 1418 (+17) ընտրողներից ժամը 17։00-ի դրությամբ ընտրության մասնակցել են 900 ընտրող։