
Մահացել է վիրաբույժ Վիկտոր Ափոյանը

Ժամեր առաջ, 83 տարեկանում կյանքից հեռացավ պրոֆեսոր Վիկտոր Թադևոսի Ափոյանը, ով հանդիսանում է հայ վիրաբուժության հենասյուներից մեկը: Նա մի քանի տասնամյակ կանխորոշել է Հայաստանի վիրաբուժական գիտության զարգացումը:
Նա նաև հանդիսանում էր մի շարք ոլորտների առաջատար գիտնական և ուսուցիչ, ով ոչ միայն կիսվել է իր հարուստ գիտելիքներով ու փորձով, այլև, առաջին հերթին, բժշկությանն անձնուրաց, անվախ և հազվադեպ հանդիպող անշահախնդիր ծառայելու սեփական օրինակով ոգեշնչել է իր աշակերտներին:
Վ. Ափոյանի աշակերտները և գործընկերները խորապես ցավակցում են
նրա հարազատներին ու մերձավորներին: Թո՛ղ վառ մնա Ուսուցչի հիշատակը: