Բաժիններ՝

Արամեն նոր տեսահոլովակ է նկարահանում

Երգիչ Արամեն այսօր նկարահանում է իր նոր ՝«Դու, Դու, Դու» երգի տեսահոլովակը: Այս մասին երգիչը դեռ օրեր առաջ իր ինտերնետային պաշտոնական էջերի միջոցավ տեղեկացրել էր երկրպագուներին և լրագրողներին՝ առաջարկելով միանալ նկարահանման աշխատանքներին: Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսվել են դեռ առավոտից: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց  Արամեի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը, աշխատանքները բուռն ընթացքի մեջ են և կտևեն մինչ ուշ երեկո: Նշենք, որ երգը նոր երգ է, և նախատեսվում է այն հանձնել հանդիսատեսի դատին մարտ ամսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս