Դիտորդները հետևում են ընտրությունների ընթացքին

Թիվ 7/34 ընտրատեղանասում ժամը 16։45-ի դրությամբ 1477-ից  քվեարկել է 477-ը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մարինե Կարապետյանը։  «Ժառանգության» ներկայացուցիչն այս ընտրատեղամաս չի ներկայացել:

Ընտրատեղամասում ընտրությունների ընթացքին հետևում են դիտորդներ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ից և Ազատ հասարակական ինստիտուտից։

Գրանցամատյանում գրանցվել են այն մարդկանց անունները, ովքեր օգնություն են ցուցաբերել ընտրողներին:

Հավելենք, որ այս տեղամասում վստահված անձ ունի միայն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, մյուս թեկնածուները վստահված անձ չունեն։ Ընտրատեղամասի բակում այժմ շատ քիչ կուտակումներ կան։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728