Բաժիններ՝

Ստամբուլում ջուրն է իջեցվել թուրքական առաջին գիտահետազոտական նավը

МК-Турция ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլում ջուրն է իջեցվել թուրքական առաջին գիտահետազոտանավը՝ TÜBİTAK Marmara-ն: Այն նախատեսված է ստորջրյա աշխատանքների ու օվկիանոսագրական հետազոտությունների համար:

Բացի այդ, այդ նավն օգտագործվելու է ծովային փոխադրումների աճի նպաստման և նավթի որոնման աշխատանքների կատարման նպատակով: Նավի ջուրն իջեցման արարողակարգին ներկա է գտնվել Գիտության, արդյունաբերության ու տոխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգյունը, ով հայտարարել է.

«Թուրքիան ապացուցել է, որ ունակ է կառուցել գիտահետազոտանավեր, ինչպես նաև բեռնանավեր: Այդ նավի օգնությամբ կատարված հետազոտությունները կբարձրացնեն ծովից օգտակար բաների դուրս բերման և զգալի շահույթ ստանալու Թուրքիայի հնարավորությունները»:

Էրգյունը հավելել է, որ նավն ամբողջությամբ սարքավորումներով հագեցած կլինի մինչև մայիսի վերջ և այդ ժամանակ էլ կսկսի իր գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս