Բաժիններ՝

Սաֆար Աբիևը Թուրքիայում հանդիպել է Իսմեթ Յըլմազի ու Նեջդեթ Օզելի հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի գլխավորած պատվիրակությունը այցելել է Անկարայում գտնվող Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան:

Դրանից հետո ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Թուրքիայի պաշտպանության նախարարություն: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության հաղորդմամբ՝ նախ տետ-ա-տետ հանդիպում են ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը և Սաֆար Աբիևը: Դրանից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության էլ ավելի զարգացման հարցը: Սաֆար Աբիևը նաև հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուի հետ: Բացի այդ, Սաֆար Աբիևը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Թուրքիայի ռազմական արդյունաբերության հետ կապված ընկերություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս