
Դիտորդների բողոքով Ռուբեն Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանություն

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին բերման են ենթարկել Գյումրիի ոստիկանություն:
«Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիի թիվ 34/36 ընտրատեղամասում Ռուբեն Հակոբյանը փորձել է խոչընդոտել ընտրախախտումներ կատարելուն, և վիճաբանություն է սկսվել, երբ ընտրատեղամաս է մուտք գործել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը:
«Սուքիաս Ավետիսյանն անօրինական մուտք է գործել ընտրատեղամաս և քանի որ այնտեղ է եղել նաև Սերժ Սարգսյանի վստահված անձը, սկսել են վիճաբանել Ռուբեն Հակոբյանի հետ: Դրանից հետո ինչ-ինչ դիտորդներ, որոնք ավելի շատ իրականում սպասարկում են Սերժ Սարգսյանի շահերն ու նրա տեղական շտաբը, քան դիտորդական առաքելություն են իրականացնում, բողոքել են ոստիկանություն, որ Ռուբեն Հակոբյանը խոչընդոտում է իրենց գործունեությունը»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: