Ռուսաստանը Վրաստանում ակտիվացնելու է «հինգերորդ շարասյան» գործունեությունը. քաղաքագետներ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը կարող է ուժեղացնել Վրաստանում ռուսամետ ուժերի՝ այսպես կոչված «հինգերորդ շարասյան» գործունեությունը:
Վրաստանի վրա Ռուսաստանի հնարավոր լծակների թվում նշվում են նաև քաղաքական շոյանքը (Ռուսաստանի կողմից Վրաստանի համար վիզային ռեժիմի վերացման հնարավորության մասին Պուտինի հայտարարությունը) և ֆինանսական տարբեր օգնության տրամադրումը:
Սրանք այն հիմնական լծակներն են, որոնք Ռուսաստանը կարող է գործարկել Վրաստանի նկատմամբ: Մասնագետները չեն բացառում, որ հենց այդպիսին են Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի բարձրաձայնած «նոր լծակները»:
Այն բանից հետո, ինչ ԵՄ-ը նախաձեռնել է Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը լուծել արագացված տեմպերով, քաղաքագետները քննարկում են, թե Ռուսաստանը ինչպիսի լծակներ կարող է կիրառել՝ Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար: Հատկանշական է, որ փորձագետները կանխատեսում են տնտեսական, հումանիտար ու ռազմական ճնշում:
Քաղաքագետ Իրակլի Կիկիանին կանխատեսում է, որ Վրաստանում ակտիվանալու են ռուսամետ ուժերը («հինգերորդ շարասյուն»), ինչը բարդ կլինի, քանի որ Վրաստանի բնակչության շրջանում են քիչ են ռուսամետները: Նա հավելել է, որ Ռուսաստանը չունի այլ արդյունավետ ուղի և առաջնորդվում է «բաժանիր ու տիրիր» սկզբունքով:
Քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն Վրաստանի վրա Ռուսաստանի ձեռքում առկա հնարավոր լծակների թվում նշել է «շոյանքի քաղաքականությունը». «Մեզ կպնդեն, որ վրացիներն ու ռուսները եղբայրներ են, քանի որ երկու ժողովուրդներն էլ ուղղափառ են, իսկ Եվրոպան մեր թշնամին է: Դա մեզ համար կլինի ամենավտանգավոր բանը, քանի որ հասարակության, այդ թվում նաև եկեղեցու որոշակի մասը կարող է տուրք տալ դրան»: