Ռուսաստանն ու Թուրքիան երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը և Թուրքիայի պետական «BOTAŞ» ընկերությունը բնական գազի վերաբերյալ պայմանագիրը երկարաձգել են ևս 3 տարով՝ պահպանելով գործող պայմանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նովակը Ստամբուլում կայացած ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է, որ երկու երկրների միջև բնական գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններ են անցկացվել։

Նովակը նաև հայտնել է, որ ռուսական «Նովատեկ» էներգետիկ ընկերությունը պայմանագիր է կնքել Թուրքիայի հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարման վերաբերյալ։ Մատակարարումները կմեկնարկեն 2027-ի հունվարի 1-ից։

Ըստ նրա՝ առայժմ նախատեսված ծավալները փոքր են, սակայն դրանք կարող են ավելացվել։ Նովակի փոխանցմամբ՝ Ռուսաստանը տարեսկզբից Թուրքիա է արտահանել ավելի քան 20 մլն տոննա նավթամթերք, հիմնականում՝ դիզելային վառելիք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30