Հայաստանի միանալու դեպքում որտեղո՞վ է անցնելու Մաքսային միության սահմանը. Նազարբաև

Вестник Кавказа-ն, վկայակոչելով ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, հայտնում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստի ժամանակ անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու խնդրին:

Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանը հարկադրված է հատուկ կարծիք ունենալ Հայաստանի հետ «ճանապարհային քարտեզի» ստորագրման հարցում, ինչի պատճառը Հայաստանի հետ ապագա հարաբերությունների անորոշությունն է՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ:

Նազարբաևը պահանջել է պարզել այն հարցը, թե որտեղով է անցնելու Մաքսային միության սահմանը, արդյոք այն անցնելո՞ւ է Հայաստանի այն սահմաններով, որոնք ճանաչվել են միջազգային հանրության կողմից. «Ընդհանուր առմամբ, Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» համաձայնեցված է, կարծում եմ, որ հնարավոր է այն ընդունելը:

Դրա հետ մեկտեղ բաց է մնում այն հարցը, թե Հայաստանում որտեղ է անցնելու Մաքսային միության սահմանը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ: Դրա համար էլ մենք մեր գործընկերների հետ համատեղ կստորագրենք «ճանապարհային քարտեզները»՝ սակայն հատուկ կարծիքով»:

Նազարբաևը կոչ է արել թույլ չտալ Եվրասիական տնտեսական միության քաղաքականացում և դրա ստեղծման մասին ապագա համաձայնագրերում խուսափել քաղաքական դրույթներից:

Տեսանյութեր

Լրահոս