
Սամվել Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանին ձերբակալելու պահանջով դիմել է ՀՔԾ պետին. aravot.am

Գորիսի նախկին (1992- 1994 թթ.) քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը բաց նամակ-ուղերձ է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին: Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:
«Հարգելի’ պարոն Շահինյան, ներկայացնում եմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի կատարած բազմաթիվ հանցանքների մասին` 2013 թվականի հոկտեմբերի 23-ի, նոյեմբերի 18-ի, դեկտեմբերի 9-ի, դեկտեմբերի 20-ի հրապարակումները: Շեշտում եմ` այդ հանցանքները հիմնականում հեղինակել են պետական բարձրաստիճան պաշտոնական անձ Սուրիկ Խաչատրյանն ու այլ պաշտոնյաներ: Պահանջում եմ` վերջակետ դնել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա բանդայի արտասովոր ոճրագործ ընթացքի նկատմամբ անտարբերությանը եւ վերջապես քրեական գործ հարուցել հրապարակածս փաստերի առթիվ: Ձերբակալել Սուրիկ Խաչատրյանին, նրա հանցակիցներին եւ նրանց կանգնեցնել արժանի քրեական պատասխանատվության առջեւ»,- գրված է նամակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: