Բաժիններ՝

Մոսկվայում ստորագրվել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքերով ստորագրվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տիրույթին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»:

Հայաստանը Մաքսային միության մեջ մտնելու որոշում է կայացրել 2013 թվականի սեպտեմբերին՝ Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով: Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, իսկ հետագայում՝ մասնակցել նաև Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մոսկվայում բարձրացրել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում Լեռնային Ղարաբաղի հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031