Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 22 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ:
Ընտրությունների ժամանակ մեզ մոտ միշտ լարվում է քաղաքական մթնոլորտը, և ուժեղանում են գրոհները՝ ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների»,- ասել է Մելիքյանը: Նրա տեղեկացմամբ՝ 2013թ. միայն 9 ամսվա տվյալներով լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աճել է (7 դեպք) ամբողջ 2012-ի ցուցանիշի համեմատ (4 դեպք):
Դեկտեմբերի 22-ին «Ոսկե դար» արվեստի կենտրոնի (Սպենդիարյան 5) բավականին հետաքրքիր ճարտարապետական լուծումներով ցուցասրահում կմեկնարկի «www.hi-artonline.com» նախագծի հերթական ցուցահանդեսը:
Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց Ռուսական Կողմի նախնական համաձայնության:
Գաղտնի նկարահանվել են պոռնոտեսանյութեր, որոնցում պատկերված են ԱԶԿ-ի մինչև 40 պատգամավորներ:
Լիսկայի և իր որդու նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և կալանքից ազատումն այն ցուցանիշն է, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում իր քաղաքացիներին:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին ավելի վաղ տրամադրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը:
Բանակում մահվան գործերով դատապարտվողները ոչ թե սպաներն են, այլ հիմնականում շարքայինները, որոնց մեծ մասը ծանր սոցիալական պայմաններով ընտանիքներից է: Իսկ սպաները նման դեպքերից հետո հաճախ պարզապես ծառայության են տեղափոխվում այլ զորամաս:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ի մարտավարական զենքը գտնվում է Եվրոպայում, սակայն եվրոպացիները չեն վերահսկում այն:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ֆինանսավորել 3000 հատ վարկ միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք ուղղված կլինեն նրանց բնակարանային պայմանների բարելավմանն ու էներգոարդյունավետության բարձրացմանը:
19 տարի առաջ դեկտեմբերի 19-ին սպանվեց Երևանի քաղխորհրդի նախկին նախագահ Համբարձում Գալստյանը։ Նա ծնվել էր դեկտեմբերին, դեկտեմբերին ձերբակալվել էր որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, դեկտեմբերին նշանակվել Երեւանի ղեկավարի պաշտոնում և ազատվել դեկտեմբերին:
Դեկտեմբերի 17-ին ելույթ ունենալով դատարանում՝ Մերաբիշբիլին Վրաստանի գլխավոր դատախազ Օտար Պարցխալաձեին մեղադրել էր իր վրա ճնշում գործադրելու և իրեն շանտաժի ենթարկելու մեջ:
«Սա կոկորդիլոսի ներկրման առաջին փորձն է: Ներկրված կենդանիները, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 12 կգ, Հայաստան են բերվել ապխտած վիճակով»,- ասել է ծառայության մամուլի խոսնակը:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին ժամը 15:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր:
Դիտարկմանը, որ, փաստորեն, «ավելի լավ Երևան» չունեցանք, Ա.Երիցյանը պատասխանեց. «Ես ժամանակին ձեզ ասել էի, կընտրեիք՝ կտեսնեիք»:
Ալավերդու Թումանյան փողոցն ու Հայպետշին թաղամասը կապող երկաթգծով անցումը շուրջ մեկուկես տարի առաջ փակվեց, այն էլ՝ մեծ աղմուկով: Դժգոհ էին այդ տարածքում առեւտուր իրականացնողները, ում համար պատի կառուցումը առեւտրաշրջանառության նվազում էր նշանակում:
Չինաստանի իշխանությունները սկսել են Անտարկտիկայում իրենց չորրորդ հետազոտական կայանի կառուցումը:
Արձակագիր Լևոն Խեչոյանի և ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 20 հազար եվրոյին և 10 հազար եվրոյին համարժեք դրամ:
Դեկտեմբերի 19-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով և զբաղեցնում է 35-րդ տեղը:
Չկա ոչ մի խոչընդոտ, և դա բազմիցս ասվել է և´ մեր Հանրապետության նախագահի, և պաշտպանության նախարարի, և արտաքին գործերի նախարարի կողմից, որևիցե խոչընդոտ, որևիցե փոփոխություն ռազմական, անվտանգային համագործակցության շրջանակներում այս կամ այն տնտեսական դաշինքի մեջ մտնելուն, այս կամ այն տնտեսական ֆորմատների մեջ մտնելուն չի սահամանափակում Հայաստանին:
«Այս տարի կառավարության ծրագրով մենք ունենք նախատեսված 5-7% աճ: Կարծում եմ՝ մենք 5% աճ էլ չենք ունենալու, լավագույն դեպքում կունենանք 4.2% աճ, բայց վերջին 2 ամիսը ցույց է տալիս, որ 4.2%-ն էլ բարդ հասանելի տոկոս է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Դեկտեմբերի 4-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում Խուդոյանները հայտարարել էին, որ ոստիկանները իրենց բռնի ուժով էին հեռացրել նախագահի նստավայրի դիմացից` մեկ օր շարունակ արգելելով իրենց դուրս գալ տանից: Աշոտ Խուդոյանի խոսքով` իրեն ծեծի էին ենթարկել Էջմիածնի ոստիկանությունում և միայն դրանից հետո տուն բերել:
«Յուկոսի» նախկին ղեկավար Միխեիլ Խոդորկովսկին ներման մասին դիմում է գրել:
Հեռուստատեսությունը հիմնականում օգտագործվում է որպես քաղաքական գործիք, որով «ուղեղներ են լվացվում» ու շեղվում գլխավորից: Այդ տեսակի հեռուստատեսությունում արվեստ գոյություն ունենալ պարզապես չի կարող: Իսկ կինոյին ընդհանրապես ուշադրություն չի դարձվում: Մեր նախագահներից ոչ մեկը կինո չի սիրում եւ չի կարեւորում այն:
Վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթհուլլահ Գյուլենի միջև հակամարտությունը հասել է իր գագաթնակետին:
Արդվի գյուղում շուրջ 250 բնակիչ կա, որոնցից միայն 20-ն աշխատանք ունեն՝ 6 մարդ, այդ աթվում նաեւ գյուղապետը, գյուղապետարանում են աշխատում, 13-ը՝ դպրոցում, եւ մեկ բուժքույր՝ բուժկետում:
Մեծացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ՀՀ իշխանությունը յուրացնող վարչակարգը, ստելով և թաքցնելով ՀՀ հասարակությունից իրականում տեղի ունեցող գործընթացները, նպաստում է մեր պետականության վերացմանը, որի իրավական ու վերջնական ձևակերպումը կլինի Հայաստանի մուտքը Մաքսային Միություն և Եվրասիական Տնտեսական Միություն։
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.5 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը փոքր-ինչ էժանացել է՝ 0.16 դրամով կամ 0.04%-ով։