
Համբարձում Գալստյանի սպանողին դեռ չեն հայտնաբերել (տեսանյութ). «Ա1+»

«Ա1+»-ը գրում է՝ 19 տարի առաջ դեկտեմբերի 19-ին սպանվեց Երևանի քաղխորհրդի նախկին նախագահ Համբարձում Գալստյանը։ Նա ծնվել էր դեկտեմբերին, դեկտեմբերին ձերբակալվել էր որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, դեկտեմբերին նշանակվել Երևանի ղեկավարի պաշտոնում և ազատվել դեկտեմբերին:
Համբարձում Գալստյանը Հայաստանի քաղաքական դաշտ մտավ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ երկրաշարժից ընդամենը երեք օր առաջ։ Մոտ 20 օր հետո ձերբակալվեց։ Կես տարի հետո Մոսկվայի Բուտիրյան բանտից ազատ արձակվեց և մյուս անդամների հետ Ազատության հրապարակ մտավ մարդկանց ձեռքերի վրա. «Մենք պարտական ենք մեր ժողովրդին մեր ազատության համար»՝ ասել է նա։
Հայաստանը դեռեւս անկախ չէր, երբ 35-ամյա Համբարձում Գալստյանը նշանակվեց Երևանի քաղխորհրդի նախագահ։ Մասնագիտությամբ պատմաբան Համբարձում Գալստյանի օրոք Հանրապետության հրապարակից իջեցվեց խորհրդային պետության հիմնադիր Վլադիմիր Լենինի արձանը։ Որովհետև ըստ Համբարձում Գալստյանի՝ այդ մարդն է մեղավոր Նախիջևանը և Ղարաբաղը ադրբեջանցիներին տալու համար։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Մեդիամաքսի